Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել բոլոր այն ընկերությունները, որոնք կապված են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Hurriyet պարբերականը:
Ինչպես պարզաբանել է Թուրքիայի մաքսային ու առևտրի հարցերով նախարարը, երկրի իշխանությունները հետաքննություն են սկսելու Գյուլենի աջակիցներին հովանավորող ընկերությունների դեմ: Հետաքննության արդյունքում, դրանք փակվելու են կամ էլ դրանց դեմ կկիրառվեն «համապատասխան քայլեր»:
Ավելի վաղ Էրդողանի հրամանով Թուրքիայում փակել են ավելի քան հազար ուսումնասկան հաստատություն և հանրակացարան, որոնք որևէ կերպ առնչվում են Գյուլենի գործնեության հետ: