ԵՄ-ն կդադարեցնի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, եթե Անկարան վերականգնի մահապատիժը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո նախագահ Էրդողանը հայտարարել էր պետական հեղաշրջման փորձի մասնակիցների համար մահապատիժը վերականգնելու հնարավորության մասին: