Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդես է գալիս միասնական եվրոպական բանակ ստեղծելու օգտին, որը թույլ կտա ամրապնդել մայրցամաքի կայունությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
«Մեծ Բրիտանիան, որն աշխարհում 5-րդն տնտեսությունն է, միջուկային տերություն է, դուրս եկավ Եվրամիության կազմից: Այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է լրջորեն մտածել եվրոպական տարածությունում միասնական բանակ ստեղծելու մասին: Սակայն այն պետք է լինի ոչ թե ձևական, այլ աշխատունակ կառույց», - ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:
Ընդ որում նա նշել է, որ «Եվրոպան շարունակում է զգալ ՆԱՏՕ-ի կարիքը, որը կարող է մայրցամաքում խաղաղություն ապահովել»: