Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի տարբեր շրջաններ, այդ թվում նաև Բաբ Թումա հայաշատ թաղամասը երեկ զինյալ ահաբեկիչների կողմից հրթիռակոծվել է, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ՝ հրթիռակոծման հետևանքով զոհվել է 5 մարդ, 16 մարդ վիրավորվել է։