Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի մերձակայքում բռնկված խոշոր հրդեհն ամենայն հավանականությամբ հատուկ է կազմակերպվել, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ տեղի ոստիկանությանը հղումով:
CNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավելի քան 40 հեկտար անտառային տարածքում տարածված հրդեհը սպառնում է մի քանի բնակավայրերի, ինչպես նաև բուն ռազմաբազային: ՆԱՏՕ-ի զինծառայողները փորձում են կասեցնել հրդեհի ընթացքը դեպի ռազմաբազայի զինապահուստ: