2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

12:29     25 հուլիսի, 2016

 Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամ՝ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 


© armedia.am