Հրաձգություն Ֆլորիդայի գիշերային ակումբներից մեկում. կան զոհեր

15:07     25 հուլիսի, 2016

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել 16 մարդ, տեղեկացնում է  BBC-ին:

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: Մասնավորապես դեռևս հայտնի չէ, թե հարձակվողները քանիսն են եղել: Միևնույն ժամանակ տեղական հեռուստաալիքի պնդմամբ, հրաձիգներից առնվազն մեկը ձերբակալված է:


© armedia.am