ԵՄ-ն չի կարող սպառնալ Թուրքիային. Չավուշօղլու

19:20     25 հուլիսի, 2016

Եվրամիությունը չի կարող սպառնալ Թուրքիային մահապատժի վերականգնման համար: Այս մասին թուրքական Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«ԵՄ-ն չի կարող սպառնալ Թուրքիային: Մենք պաշտպանում ենք եվրոպական արժեքները: Եվրոպայի պաշտոնատար անձինք հաճախ են արտահայտում իրենց մտքերը, սակայն երբ դա արվում է սպառնալիքի տեսքով, ստացվում է հակաարդյունավետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Անկարայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կդադարեցվեն:


© armedia.am