Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կուսակցության համագումարից հետո ժողովրդականությամբ գերազանցել է մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հայտնի է դառնում CNN-ի և ORC International ընկերությունների անցկացրած հարցման արդյունքներից։
Թրամփը Քլինթոնին ժողովրդականությամբ գերազանցում է 3 տոկոսով (48 տոկոս ընդդեմ 45-ի)՝ այլ թեկնածուների բացակայության պայմաններում։ Եթե թեկնածուները 4-ը լինեն, ներառյալ լիբերտարիանական Գերի Ջոնսոնն ու «կանաչների» դրածո Ջիլ Սթայնը, ապա այդ ժամանակ Քլինթոնից Թրամփի տարբերությունը կմեծանա ևս երկու կետով։