Ղարաբաղյան խնդիրը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում
Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ միջազգային կառույցների ընդունած փաստաթղթերի հավաքագրման եւ կանոնակարգման շրջանակներում “Արմեդիա” ՏՎԳ-ն անդրադարձել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպությանը:
Աշխատությունը չունի նախադեպ, քանի որ մինչեւ այժմ չկա որեւէ ժողովածու կամ այլ աշխատություն, որը թույլ կտար պատկերացում կազմել այսպիսի գլոբալ կառույցի` ԼՂ-ի հետ կապված գործունեության մասին:
ՄԱԿ շրջանակներում ղարաբաղյան խնդրի առնչությամբ ընդունված փաստաթղթերի բազան սույն աշխատության մեջ համախմբված է ըստ ՄԱԿ մարմինների: Ստորեւ ներկայացված են ՄԱԿ գլխավոր մարմինների՝ Անվտանգության խորհրդի եւ Գերագույն ասամբլեայի շրջանակներում ընդունված փաստաթղթերը: Հետագա ուսումնասիրություններում անդրադարձ կկատարվի ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՄԱԿ մյուս մարմինների կողմից ընդունված փաստաթղթերին:
Աշխատությանը կարող եք ծանոթանալ մեր կայքի "Գրքեր" բաժնում:
"Արմեդիա" ՏՎԳ
18.01.2012