Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստաֆան դե Միստուրան հուլիսի 26-ին Ժնևում կհանդիպի ռուս և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների հետ: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն՝ դիվանագետի մամուլի խոսնակին հղումով:
Նշվում է, որ հանդիպման նպատակն է փակուղուց դուրս բերել սիրիական կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:
Միջսիրիական երկխոսության վերջին փուլը ավարտվել է 2016 թվականի ապրիլին: Այդ ժամանակ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ: