Եգիպտոսի նախագահը չի մեկնել ԱՊԼ գագաթնաժողով նախապատրաստվող մահափորձի պատճառով

21:46     25 հուլիսի, 2016

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին չեղարկել է ուղևորությունը Մավրիտանիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողով՝ իր դեմ պատրաստվող մահափորձի պատճառով, գրում է «Ալ-Յաում ալ-Սաբիա» պարբերականը։

Վերջինիս տվյալներով՝ դա ահաբեկչական կազմակերպությունների կողմից ալ-Սիսիի կյանքի նկատմամբ մահափորձի առաջին նախապատրաստումը չէ։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։

Այսօր Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում մեկնարկում է ԱՊԼ բարձր մակարդակի 27-րդ հանդիպումը, որի օրակարգում ներառված են համալիր հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Սուդանում և Եմենում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող:


© armedia.am