Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է հռոմեական կուրիայի (վարչական մարմնի) գործունեության ֆինանսա-տնտեսական ոլորտում լիազորությունների մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը, այլևս հստակ սահման է անցկացնում Վատիկանի ունեցվածքն անմիջականորեն ղեկավարողների և այդ ոլորտում վերահսկողություն իրականացնողների միջև:
«Եկեղեցուն պատկանող երկրային բարիքները,- գրում Ֆրանցիսկոս պապը,- նախատեսված են որոշակի նպատակների համար, մասնավորապես՝ հոգևորականության, առաքելական և բարեգործական գործերի աջակցության, պաշտամունքի և հատկապես չքավորներին ծառայելու համար»:
Հռոմի պապը նշում է, որ «եկեղեցին գիտակցում է այդ բարիքների պատշաճ ղեկավարման իր պատասխանատվությունը, որպեսզի այն իրականացվի նշված նպատակներին համապատասխան, և հենց այդ պատճառով այդպիսի ուշադրություն է դարձնում սեփական կարողության վերահսկման հարցին»: