Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են ձերբակալվելու ենթակա լրագրողների անուններ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet թերթի կայքին տվյալ տեղեկությունը սկսել են տարածել իշխանական շրջանակների մեջ սերտ կապեր ունեցող օգտատերերը:
Օրինակ՝ Twitter-ում «Başkentçi» անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր Հայկո Բաղդատի անունը:
Թուրքական մեկ այլ կայք՝ «internethaber»-ը, ուշադրություն է հրավիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրա, որտեղ նա գրել էր, որ «կիսագործնական այցով Աթենք եմ գնում» և չասեն, թե ինքը փախել է:
Կայքը նշում է, որ ձերբակալվելու են այն լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ: