Ադրբեջանի հարկային նախարարությունն արգելել է երկիրը լքել 283 անհատ ձեռներեցի, ովքեր ունեն հարկային պարտավորություններ: Բացի այդ, նույն պատճառաբանությամբ երկիրն արգելվել է լքել նաև 313 ընկերությունների ղեկավարների:
Երկրից հեռանալ արգելվել է մասնավորապես "Akkord hydrotechnical construction company" ԲԲԸ, "NJT 2000" ընկերության, "Zamiq" բնակարանաշինական կոոպերատիիվի, "Sonalar Sonasi" հանդիսությունների սրահի, "Гянджа Шараб-1" գինեգործական ընկերության, "Бакы" ֆուտբոլային ակումբի և այլ իրավաբանական անձանց ղեկավարների: