Կանադայում կինը կրակ է բացել պոկեմոններ որսացողների վրա

21:30     26 հուլիսի, 2016

Կանադայում կինը տրավմատիկ զենքից կրակել է մարդկանց վրա, ովքեր պոկեմոններ են փնտրել նրա տան շուրջը, փոխանցում է Reuters-ը:

Տեղի ոստիկանությունում ճշտել են, որ 29-ամյա կանադուհին երկհարկանի շենքի տանիքից առնվազն 4 կրակոց է կատարել: Նշվում է, որ նրա տան մոտ հավաքված են եղել տասնյակ Pokemon GO խաղացողներ: Նրանցից ոչ ոք չի տուժել:

Կինը այժմ մեղադրվում է վնաս հասցնելու և հարձակումների նպատակով զենք պահելու մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:


© armedia.am