Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռուվրե քաղաքում դանակներով զինված երկու անձ հարձակվել են Սենթ-Էթյեն եկեղեցու այցելուների և սպասավորների վրա՝ պատանդ վերցնելով 5 մարդու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հարձակման ընթացքում պատանդառվել են հոգևորականը, 2 միանձնուհի և եկեղեցու 2 այցելու:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում օրինապահները կարողացել են չեզոքացնել հարձակվողներին: Պատանդառված հոգևորականը, սակայն, սպանվել է: