Թրամփը կատակել է Քլինթոնի աղջկական ազգանվան վերաբերյալ

21:58     26 հուլիսի, 2016

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կատակել է իր մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի աղջկական ազգանվան թեմայով։ Այս մասին գրում է The Hill-ը։

Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգում՝ Թրամփը նշել է, որ Քլինթոնի աղջկական ազգանունը՝ Ռոդեմ (Rodham), համահունչ է «փտած» (rotten) բառին։

«Ինչու՞ է Հիլարին ազատվել իր ազգանունից։ Հիլարի Քլինթոն Ռոտեն, ճի՞շտ է։ Հավանաբար այն պատճառով, որ դա չափազանց ճշմարտանման է»,- հայտարարել է Թրամփը՝ մի քանի անգամ կրկնելով «փտած» բառը։

 


© armedia.am