Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարատ Ուելդոնով-Գալուստանը Բաքու ժամանելով հայտնվել է բանտում, հայտնում է PanArmenian-ը:
Ուելդանովն, ով ավստրիական մի ընկերության աշխատակից է, Բաքու էր ժամանել հունիսին, գործուղման: Նա ձերբակալվել էր ադրբեջանական քրեական օրենսգրքի 234 հոդվածով մեղադրանքով՝ թմրանյութ շրջանառելու մեղադրանքով:
Ի պատասխան ընտանիքի բողոքներին, ՌԴ դեսպանատունը փաստացի հաստատել է հետապնդման ազգային դրդապատճառը: Դեսպանատանն առաջարկել են ըմբռնումով մոտենալ երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: