Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է Ռուսաստանի նկատմամբ պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականությունը, հայտնում է TASS-ը: Կվիրիկաշվիլին այս մասին հայտարարել է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Այս պահին Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրների լուծման հարցում առաջընթաց չկա: Չնայած Ռուսաստանի մի շարք գործողություններին, որոնք անընդունելի են Վրաստանի համար՝ մենք կշարունակենք պրագմատիկ ու հավասարակշիռ քաղաքականությունը: Սրան այլընտրանք չկա», - ասել է Վրաստանի վարչապետը:
«Որպես այս քաղաքականոթւյան արդյունք՝ մեղ հաջողվել է վերականգնել և զարգացնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություննեռրը, մի շարք մարդասիրական խնդիրներ լուծվել են» , -հավելել է Կվիրիկաշվիլին: