Թուրքիայում մահապատժի վերականգնումը միանգամայն հնարավոր հանգամանք է: Այս մասին գերմանական «ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ այն վերացված է միայն Եվրամիության անդամ երկրներում և դրանցից դուրս գրեթե բոլոր երկրներում առկա է, փոխանցում է Ermenihaber-ը:
«53 տարի է` մենք թակում ենք ԵՄ-ի դռները: Մենք վերացրել ենք նաև մահապատիժը: Սակայն ի՞նչ է փոխվել դրանից: Այժմ ժողովրդավարական ու իրավական երկրում ենք ապրում, որտեղ խոսքը ժողովրդին է պատկանում: Ժողովուրդն էլ մահապատիժ է ուզում»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ իրենց` ղեկավարողների պարտականությունն էլ այդ պահանջը խորհրդարան տեղափոխելն է, որտեղ կամ կընդունվի այդ պահանջը, կամ էլ` հակառակը:
«Եթե խորհրդարանը հաստատի, ապա այդ ուղղությամբ քայլեր կսկսվեն, եթե չհաստատի` այդ դեպքում ասելու բան չենք ունենա»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը: