Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը «NBS News» հեռուստաընկերությունից պահանջել է ներողություն խնդրել՝ Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի գիշերը Էրդողանի՝ Գերմանիա փախչելու մասին անհիմն լուրեր հրապարակելու համար՝ բնութագրելով դրանք որպես «անընդունելի լրագրություն»: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Posta.com.tr լրատվակայքին:
«Պարոն Գրիֆինի հեղինակած լուրն այն մասին, թե հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից ապաստան է խնդրել, կեղծ է, անընդունելի և չկա այն հիմնավորող որևէ ապացույց… Թուրքիայի համար չափազանց զգայուն այս ժամանակաշրջանում նմանատիպ կեղծ լուրը շատ մեծ անպատասխանատվություն էր, ավելին, այն ուղղակի ավելացրեց առանց այդ էլ առկա տեղեկատվական աղբը», - ասված է Թուրքիայի դեսպանատան նամակում: