Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր` հուլիսի 26-ին, ստորագրել է կարգադրություն այս տարվա սեպտեմբերի 26-ին սահմանադրական բերեփոխումների հանրաքվե անցկացնելու մասին:
Նշենք, որ թե՛ ադրբեջանական ընդդիմությունը, թե որոշ փորձագիտական շրջանակներ պնդում են, որ նախատեսվող սահմանադրական փոփոխություններով Ալիևը փորձում է էլ ավելի ամրապնդել իր իշխանությունը: Դրանցով, մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված 7 տարին՝ ներկայիս 5-ի փոխարեն: