Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին հիշեցրել է 3 միլիարդ եվրոյի պարտքի մասին:
Թուրքիայի նախագահը դժգոհել է, որ ԵՄ-ն դեռևս Անկարային չի վճարել միգրացիոն համաձայնագրով նախատեսված 3 միլիարդ եվրոյի ողջ գումարը: էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան ընդունել է 3 միլիոն փախստականի՝ նրանց վրա ծախսելով 12 միլիարդ եվրո. «Մենք կատարում ենք մեր խոստումները, իսկ եվրոպացիները՞»,- ասել է նա: