Եգիպոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

21:11     26 հուլիսի, 2016

Ավելի քան 300 եգիպտացի խորհրդարանական է ստորագրել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը խորհրդարանի քվեարկությանը դնելու համար, հայտնում է Youm7 պարբերականը:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել եգիպտացի հայտնի լրագրող և պատգամավոր Մուստաֆա Բաքրին:

Պատգամավոր Ֆաիզ Բարաքյաթի խոսքերով՝ բանաձևի ընդունումը կդառնա պատասխան քայլ «Կահիրեի նկատմամբ Անկարայի թշնամական գործողություններին և Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու վերջինիս փորձերին»:


© armedia.am