ԻՊ-ն պատերազմ է հայտարարել Ֆրանսիային. Օլանդ

19:56     26 հուլիսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատերազմ է հայտարարել Ֆրանսիային։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«ԻՊ-ն պատերազմ է հայտարարել Ֆրանսիային։ Եվ մենք պետք է այժմ այդ պատերազմը ԻՊ-ի դեմ վարենք առկա օրենքները պահպանելով»,- ասել է Օլանդը։

Նախագահը ստոր սպանություն է անվանել ահաբեկիչների կողմից 84-ամյա հոգևորականի սպանությունը։ Նա հայտնել է, որ վաղը բոլոր դավանանքների ներկայացուցիչների խորհրդաժողով կգումարի։


© armedia.am