Անկարայի և Վաշինգտոնի միջև բարեկամական հարաբերությունների պահպանումը կախված է ընդդիմադիր մուսուլման աստվածաբան և «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումից: Այս մասին բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Քանի դեռ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդն ապրում է ԱՄՆ-ում, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ չկա՞ արդյոք ԱՄՆ-ի աջակցությունը կամ մասնակցությունը: Այնպես որ Ամերիկան այս պահից պետք է մտածի, ինչպես պետք է համագործակցի Թուրքիայի հետ, որը նրա համար ռազմավարական դաշնակից է տարածաշրջանում և աշխարում», - նշել է Յըլդըրըմը:
Նա ընդգծել է, որ հեղաշրջման փորձին Գյուլենի առնչության մասին փաստաթուղթը դեռ չի ուղարկվել Վաշինգտոն, սակայն անպայման կուղարկվի: