Armenpress-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում պատանդ են վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշներին:
Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս գիշեր հաղորդվել էր, որ ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները: Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ավելի ուժ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»: