Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2017 թվականի մայիսի 19-ին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է խորհրդի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, խորհուրդը երկու ամսաթիվ է դիտարկել՝ մայիսի 19-ը և 26-ը, բայց ընտրել է ավելի վաղ ժամկետը:
Իրանում վերջին նախագահական ընտրությունները կայացել են 2013 թվականին: