Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պնդում է, որ Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ տուգանք սահմանվի բյուջեի պակասորդը նվազեցնելու ԵՄ պահանջը չկատարելու համար, գրում է Politico-ն:
Հաղորդվում է, որ չորեքշաբթի Եվրահանձնաժողովը քննարկելու է Իսպանիայի և Պորտուգալիայի տնտեսական դրությունը, և եթե Յունկերի գործընկերները համաձայնեն նրա հետ, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ Բրյուսելը կպատժի տարեկան բյուջեի պակասորդը 3 տոկոսի սահմանը բազմիցս խախտելու համար:
Նշվում է, որ տուգանքի չափը կարող է կազմել ՀՆԱ-ի 0,2 տոկոսի չափով և ավելին: