Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցի շուրջ։ Այս մասին РИА Новости-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատում են Վիեննայում և Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ լարվածությյունը թուլացնելու և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա առաջընթաց գրանցելու համար։
Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։ Նախատեսվում է շարունակել հակամարտության կարգավորման ընդլայնված բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմից ներգրավելով բարձրաստիճան պաշտոնական անձանց։ Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության թուլացման համար», - ասել է Ուորլիքը։