Հազարավոր մարդիկ աշխարհի մի ծայրից մյուսն են հասնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին գեթ մի ակնթարթ սեփական աչքերով տեսնելու համար: Սակայն մի ընկերությունը Պապի երկրպագուներին հնարավորություն է ընձեռնում ոչ միայն տեսնել, այլև` անհատական հանդիպում ունենալ կաթոլիկների հովվապետին հետ և լուսանկարվել:
Հայտնի է, որ Հռոմի պապին հանդիպելու համար անհրաժեշտ է վճարել 25.000 դոլար: Նշվում է, որ օգոստոսի 29-31-ը Վատիկանում կայանալիք World UnPlugNPlay Festival փառատոնի շրջանակում նախատեսվող հանդիպումների վաճառքից ստացված ողջ գումարն կտրամադրվի մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունցողներին օգնող բարեգործական հիմնադրամներին:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը վերոհիշյալ գումարի դիմաց պավիրատուները կկարողանան այցելել նաև Վատիկանի թանգարան և Սիքստինյան կապելլա, ինչպես նաև հնարավորություն կունենան ընթրել Վատիկանի պարտեզներում: Փառատոնից հետո նրանք կտեղափոխվեն Սարդինիա կղզի, որտեղ 2 գիշեր կանցկացնեն Forte Village լյուքս դասի հանգստավայրում: