Գերմանիան ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում որոշել է կենտրոնանալ ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի և Մերձդնեստրի խնդիրների վրա։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
Վերջինս Մերձդնեստրի կարգավորման շուրջ «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ–ի և ԵՄ–ի դիտորդներ) բանակցությունների վերսկսումն անվանել է կարևոր փուլ հակամարտության կարգավորման ճանապարհին։