Թուրքիայում եռամսյա արտակարգ դրության շրջանակում կառավարության ընդունած հերթական որոշմամբ փակվելու են ռազմական ուսումնարանները: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com լրատվական կայքին:
Նշվում է, որ Քուլելի, Մալթեփե և Ըշըքլար ռազմական ուսումնարանների ուսումնական գործընթացը դադարեցրած սաները կուղարկվեն պետական դպրոցներ:
Աղբյուրը, հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական Լեվենթ Թուրքքանի ցուցմունքներին, որը ևս ձերբակալվել էր հեղաշրջման գործով, գրում է, որ հնարավոր է` ռազմական դպրոցները վերջնականապես չփակվեն, այլ վերցվեն պետության խիստ հսկողության տակ, իսկ ապագայում արդեն դիմորդներ կհավաքագրվեն պետական դպրոցների շրջանավարտներից: