Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի զինված ուժերի տվյալներով՝ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Ընդգծվում է, որ այդ զինվորականները կապված են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ:
Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ և 37 ուղղաթիռ: