ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումներն իրենց դերակատարությունն ունեցան հարաբերական կայունության ապահովման և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման գործում: Նախագահների սպասվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի ցանկությունը՝ պահպանելու հրադադարի ռեժիմը:
Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբեմանը, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված գործունեությունը:
Մենք ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կլինեն իրենց ստանձնած պարտավորություններին», - ասել է Ուորլիքը: