Մահմուդ Աբասը մտադիր է դատական հայց ներկայացնել Բրիտանիայի դեմ

19:59     27 հուլիսի, 2016

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մտադիր է միջազգային դատարան դատական հայց ներկայացնել Բրիտանիայի դեմ Իսրայել պետության ստեղծման համար: Ինչպես փոխանցում է The Independent-ը, այս մասին Մավրիտանիայի մայրաքաղաք Նուագշոտում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Պեղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:

Աբասը Լոնդոնին մեղադրում է 1917 թվականի Բալֆուրի դեկլարացիայի հրապարակման և իսրայեյլական վերաբնակեցումներին աջակցելու մեջ:


© armedia.am