Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մտադիր է միջազգային դատարան դատական հայց ներկայացնել Բրիտանիայի դեմ Իսրայել պետության ստեղծման համար: Ինչպես փոխանցում է The Independent-ը, այս մասին Մավրիտանիայի մայրաքաղաք Նուագշոտում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Պեղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Աբասը Լոնդոնին մեղադրում է 1917 թվականի Բալֆուրի դեկլարացիայի հրապարակման և իսրայեյլական վերաբնակեցումներին աջակցելու մեջ: