Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CNNTurk լրատվական ծառայությանը:
Նշվում է, որ գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել:
Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա էլ ձերբակալվել է Տրապիզոնում: