Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում իրականցրել են 100 կմ զորաշարժ և սկսել են հատուկ պարապմունքները: Պարապմունքները կանցկացվեն մինչև օգոստոսի կեսերը: Ուսումնական վարժանքներում ներգրավված է ավելի քան 300 հետախույզ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը:
Հետախույզների գործողությունները կդիտարկվեն անօդաչու սարքերի միջոցով: Ուսումնական վարժանքների ընթացքում մասնակիցները կփորձեն հաղթահարել ալպյան հանգույցները և լեռնային բարդ տեղանքները` օգտագործելով համապատասխան օժանդակ սարքավորումներ և միջոցներ:
Հետախույզների վարժանքների կարևոր փուլերից է կրակային պատրաստությունը: Զինվորները նաև կվարժվեն լեռնային տարածքներում մարտեր իրականացնելու հմտություններին: