Թուրքական իշխանությունները 60-ից ավել լրատվամիջոցներ են փակել

10:26     28 հուլիսի, 2016

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո անվտանգության ապահովման միջացառումների շրջանակում փակել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև 45 թերթ և 16 հեռուստաալիք:

Բացի այդ, իշխանությունները բանակից ազատել են մոտ 1,7 հազար զինծառայողի՝ այդ թվում նաև 149 գեներալի և ծովակալի:

Անկարայում կարծում են, որ ձախողված հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Վերջինս նման մեղադրանքները կտրականապես հերքում է:


© armedia.am