Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո անվտանգության ապահովման միջացառումների շրջանակում փակել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև 45 թերթ և 16 հեռուստաալիք:
Բացի այդ, իշխանությունները բանակից ազատել են մոտ 1,7 հազար զինծառայողի՝ այդ թվում նաև 149 գեներալի և ծովակալի:
Անկարայում կարծում են, որ ձախողված հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Վերջինս նման մեղադրանքները կտրականապես հերքում է: