ՊՊԾ գնդի միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցում է 11 մարդ, որից 4-ը` ոստիկան

10:50     28 հուլիսի, 2016

Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում:


© armedia.am