Ֆրանսիական ԶԼՄ-ները որոշել են այլևս չհրապարակել ծայրահեղականների լուսանկարները

12:44     28 հուլիսի, 2016

Մի քանի ֆրանսիական թերթ և հեռուստաալիք հայտարարել են, որ այլևս չեն հրապարակի ահաբեկչություն գործած մարդկանց լուսանկարները: Նրանց կարծիքով՝ զանգվածային լրատվութան միջոցները չպետք է հայտնի դարձնեն նման հանցագործություններ կատարած անձանց:

Գաղափարը պաշտպանել են Le Monde և Le Croix թերթերը, ինչպես նաև RFI ռադիոն, France 24 և BFMTV հեռուստաալիքները, փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, օրերս Ֆրանսիայում հերթական ահաբեկչական հարձակումն էր տեղի ունեցել՝ այս անգամ եկեղեցու վրա: Ահաբեկիչները պատանդ էին վերցրել 84-ամյա քահանային, որին այնուհետև սպանել են: Ավելի վաղ ահաբեկչություն էր տեղի ունեցել Նիս քաղաքում, որի արդյունքում զոհվել էր 84 մարդ:

 

 


© armedia.am