ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք և հանդիպումը Լոռու մարզպետարանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ:
Աշոտ Հովակիմյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սիրիական ճգնաժամին, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ նախաձեռնություններին: