ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Թուրքիային՝ նշելով, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մեծ թվով լրագրողներ են ձերբակալվել ու բանտարկվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hürriyet» թերթի կայքին:
«Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալություններն անհանգստացնում են մեզ: Անվտանգության և իրավապահ մարմինները հիմա օգտագործվում են հասարակական կարծիքը զսպելու նպատակով»,- նկատել է տվել Քիրբին: