Նյու Յորքի գլխավոր հրապարակում` Թայմս Սքուերում, օրվա մեջ 120 անգամ ցուցադրվում է Հարավ-չինական ծովում գտնվող վիճելի կղզիների մասին Չինաստանի կառավարության քարոզչական տեսանյութը:
Ցուցադրվող կադրերում ներկայացվում են վիճելի տարածքների բնական գեղեցկությունը, ինչպես նաև պնդումն առ այն, որ այդ տարածքները պատկանում են Չինաստանին:
Հիշեցնենք, հուլիսի 12-ին Հաագայի միջազգային դատարանը վճռել է, որ Չինաստանը պատմական իրավունքներ չունի վիճելի կղզիների նկատմամբ և իր հավակնություններով փաստացիորեն խախտում է Ֆիլիպինների իրավունքները: