Ռիգայի քաղաքապետին տուգանել են ռուսերեն խոսելու համար

14:55     28 հուլիսի, 2016

Լատվիայի Պետական լեզվի կենտրոնը տուգանել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին` սոցկայքերում ռուսաց լեզվի օգտագործման համար:

«Տուգանքի մասին ես տեղեկացել եմ ոչ թե Լեզվի պետական կենտրոնից, այլ` լրագրողներից»,- գրել է քաղաքապետը Facebook-ի իր պաշտոնական էջում:

Ուշակովն ընդգծել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը, իսկ քաղաքային ադմինիստրացիան էլ կշարունակի մարդկանց հետ առաջվա պես շփվել 3 լեզվով` լատվիերենով, ռուսերենով ու անգլերենով: «Իսկ Պետական լեզվի կենտրոնին խորհուրդ կտամ զբաղվել նրանով, ինչն իրեց մոտ լավ է ստացվում, օրինակ` մտածել, թե ինչպես լատվիերենով կարելի է անվանել պոկեմոններին»,-հավելել է Ուշակովը:


© armedia.am