Ավստրալիայի ոստիկանությունը հաստատել է, որ հետաքննում է Վատիկանի ֆինանսների պատասխանատու ավստրալացի կարդինալ Ջորջ Պելլի մասնակցությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին, գրում է BBC-ն:
Ավստրալական Վիկտորիա նահանգի ոստիկանության ղեկավար Գրեմ Էշթոնը հայտարարել է, որ ոստիկանությունը կարդինալին դեռևս պաշտոնական մեղադրանք չի ներկայացրել, քանի որ այդ կապակցությամբ որոշումը պետք է ընդունի դատախազությունը:
Նշվում է, որ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով քննությունը շարունակվում է արդեն մեկ տարի: Կարդինալի դեմ բողոքները վերաբերում են 1970-90-ական թվականներին: