Նույնիսկ մաքուր օդը և լեգենդար պալեոդիետան չեն կարողացել կանխել ուռուցքային հիվանդությունների ի հայտ գալը 1,7 մլն տարի առաջ: Նման եզրակացության են եկել South African Journal of Science ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:
Այսպես, գիտնականների միջազգային խումբը, ուսումնասիրելով մոտ 1,7 տարի առաջ Հարավաֆրիկյան հանրապետության տարածքում ապրած մարդու նախնիի մնացորդները, պարզել է, որ դեռ այն ժամանակ տարածված են եղել ուռուցքային հիվանդությունները: Գիտնականները նշում են, որ ուռուցքը պատկանել է բարձրագույն պրիմատներին պատկանող պարանտրոպի արուին, հիվանդությունը վարակել է նրա վերջույթները: